Բաժիններ՝

Փարիզում հայտնաբերել են  2 մլն եվրոյից ավելի գնահատվող լքված բնակարան (լուսանկարներ)

Փարիզում հայտնաբերել են բնակարան, որը լքված է եղել 70 տարի: Կացարանն ուղիղ իմաստով վերածվել է «ժամանակի պարկուճի»` պահպանելով 30-ականների ինտերիերն ու դետալները:

Ինչպե՞ս է դա հնարավոր. կհարցնեք դուք: Պարզվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բնակարանի սեփականատիրուհին փախչում է նացիստներից դեպի Ֆրանսիայի հարավ: Անհայտ պատճառներով նա այդպես էլ չի վերադառնում, չնայած` պարտաճանաչ կերպով վճարում է  բնակարանի կոմունալ վարձավճարները: 2010թ. 91 տարեկան հասակում վախճանվում է բնակարանի սեփականատիրուհին: Հանգուցյալի ժառանգորդները խնդրում են գնահատել բնակարանի գույքը: Տարբեր տեսակի հնաոճ իրերի մեջ  փորձագետների ուշադրությունը հատկապես գրավում է վարդագույն հագուստով մի կնոջ դիմանկար, որը պատկանում է դեկադանս շրջանի իտալացի դասական նկարիչ Ջովաննի Բոլդինիի վրձնին:

Նկարը վաճառվել է աճուրդում 2.1 մլն եվրոյով:

Արդյունքում` պարզ դարձավ, որ բնակարանի սեփականատեր տատիկը` դերասանուհի Մարթա դե Ֆլորիանը, եղել է հայտնի նկարչի մուսան: Բնակարանում գտնվել են նաև դերասանուհու երկրպագուների նամակները, որոնց մեջ եղել է  Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Քլեմանսոն:

pariz02 pariz-01 pariz-03 pariz-04 pariz05

Աղբյուրը` poznavatelno.net

Նյութը հրապարակման է պատրաստել ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս