Թուրքիայի գործողություններում ենթատեքստ կա և նման ձեռնարկումներից պետք է շատ զգույշ լինել. Աշոտ Մելքոնյան. Tert.am

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Թուրքիայի մշակույթի նախարարության «Մշակութային քաղաքականություն» նախագծին, ասել է, թե հայ-թուրքական երկխոսության փորձերը նորություն չեն, դրանք միշտ արվում են թուրքերի կողմից, հատկապես Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծելու համար, որ թուրքական կողմը միշտ բարյացակամ է այդ խնդրում և պատրաստ է հայկական կողմի հետ խնդրի շուրջ ընդհանուր եզրեր գտնել:

«Այդ առումով էլ սա էլ այդ հերթական քայլերից մեկն է. Էթյեն Մահչուփյանի նշանակումից սկսած, մինչև Էրդողանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ թեկուզ կոտորածների տարբերակով խոսելու հանգամանքը»,- ասել է Աշոտ Մելքոնյանը:

Նշենք, որ ասվում է, թե նախագծի հիմքում դրվելու է նաև հայերի համար կարևոր նշանակություն ունեցող Անի քաղաքի և այլ մշակութային ու հոգևոր կոթողների վերակառուցումը:  Արձագանքելով սրան՝ պատմության ինստիտուտի տնօրենն ասել է, թե Անին, իբր, որպես հայ-թուրքական մշակութային ընդհանուր եզրեր ունեցող կոթող կարող է երկուստեք նորոգման ենթարկվել և այդ իմաստով կարծեք թե շահերը համընկնում են. «Բայց իրականության մեջ դա հերթական քայլ է՝ հարյուրամյակի նախօրյակին աշխարհում տպավորություն ստեղծելու համար, թե թուրքական կողմն իր կարծր, մերժողական կեցվածքը փոխել է և շատ ավելի ժողովրդավար և անաչառ դիրքերի վրա է կանգնած: Իրականում դրա մեջ ենթատեքստ կա և նման ձեռնարկումներից պետք է շատ զգույշ լինել»:

Պատմաբանի գնահատմամբ՝ երիտասարդների երկխոսության մասին ծրագիրը նույնպես այդ քաղաքականության հերթական օղակներից մեկն է և դեռևս 90-ականների վերջին նման փորձեր արվել են ու հետագայում դրանք շարունակվել են. «Այժմ, բնականաբար, հարյուրամյակի նախօրյակին շատ ավելի շատանալու են նման փորձերը՝ միջազգային հանրությանը, այդ թվում նաև՝ մեզ մոլորության մեջ գցելու իմաստով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս