Բաժիններ՝

Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային հատկացնել ռազմական օգնություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային հատկացնել ռազմական օգնություն: Այս մասին հայտարարել է նրա կուսակցության մամուլի ծառայությունը:

Տիմոշենկոն ԱՄՆ կոնգրեսին խնդրել է ձեռնարկել հնարավոր բոլոր քալերը՝ Ուկրաինային աջակցելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինան ունի բազմակողմ օգնության կարիք, այդ թվում նաև ռազմատեխնիկական, որը կարող է դրսևորվել հակաօդային ու հակատանկային պաշտպանության զինատեսակների տրամադրմամբ և զինվորական անձնակազմի ուսուցմամբ:

Տիմոշենկոն կարծում է, որ երեկ Ժնևում անցկացված քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված ամփոփիչ փաստաթուղթը ճիշտ ուղղությամբ ընթանալու առաջին քայլն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930