Ս. Բալասանյանը՝ ՕԵԿ-ի որոշման և պարտադիր պահումների մասին. ԲՀԿ-ական քաղաքապետն արդեն պարտադիր հետպահումներ է անում. ԳԱԼԱ
«Մենք օրենքի սահմաններում անելու ենք ամեն ինչ: Ինչ ասել է Ջիլավյանը կամ Բալասանյանը, դա դեռ երկրորդ խոսակցություն է, որովհետեւ մենք օրենքով ենք աշխատում, այնպես որ, ինչ կա օրենքում այսօր հստակ ամրագրված, մենք այդ նույն ձեւի վարվելու ենք»,- նշել է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին՝ Գյումրիի քաղաքապետարանում աշխատակիցներից պարտադիր հետպահումներ արվելո՞ւ են, թե՞ ոչ:
«Բնականաբար, մինչեւ սեպտեմբերի 30-ը, հետո եթե ինչ-որ այլ փոփոխություն եղավ, ենթարկվելու ենք նոր ընդունված օրենքին: Դա կլինի ԱԺ-ի կողմից կամ Սահմանադրական դատարանի կողմից»,- ասել է Ս. Բալասանյանը:
ԳԱԼԱ-ի լրագրողը Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանից (նախկին ՕԵԿ անդամ) հետաքրքրվել է նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշման վերաբերյալ:
Սամվել Բալասանյանը նշել է հետևյալը. «Դա իրենց կուսակցական խնդիրն է, որոշում են դուրս են գալիս, հիմա ես ինչ պատասխանեմ»:
Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր շարքերում հարցին քաղաքապետը տվել է հետեւյալ պատասխանը. «Ես ասել եմ, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է, եթե ժամը 6-ը լիներ ես ձեզ կպատասխանեի»: Իր անձնական տեսակետը Սամվել Բալասանյանը հրաժարվեց հայտնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: