Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները:
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացվել է:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակեց ներկայացնել իր բողոքը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը:
Սեպտեմբերի 21-ի կեսգիշերին Հյուսիսային պողոտայում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանի մոտ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ՝ 29-30 տարեկան երիտասարդների միջեւ:
Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ Թ.Պողոսյանը հայտարարեց, որ ավելի լավ է ՌԴ-ն երկու երկրներին էլ ատոմային ռումբ տա ու խաղաղություն կհաստատվի, կամ էլ կարող է ՄԱԿ-ին դիմել, որ Հարավային Կովկասում զենք վաճառող երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառեն:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:
Ավիաընկերության օդաչուների գործադուլը սկսվել է սեպտեմբերի 15-ին:
Կուսակցության և ԲՀԿ նախագահի գործունեությանը հետևում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող երիտասարդները: Սիրիայից Հայաստան տեղափոխված Ստեփան Մաշիկյանը, դեռ Հալեպից հետևելով ԲՀԿ գործունեությանը, որոշել է անդամագրվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Այս մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը, 2014թ. մարտի 19-ին, հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Պեսկովն ընդգծել է, որ տվյալ հարցը չի գտնվել ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստի օրակարգում:
Դրա արդյունքում ձերբակալվել է 610 մարդ:
Սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ պաշտպանությաննախարար Չաք Հեյգելի վրացական այցից երկու շաբաթ անց` սեպտեմբերի 20-ին, Թբիլիսիի է ժամանել ԱՄՆ բանակի քարտուղար Ջոն Մաքհյուն:
Այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հայտարարությամբ օրերս հանդես է եկել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։
Այս մասին Zet ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արա Ս.-ին:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Հրապարակ» օրաթերթի և ilur.am կայքի բողոքը: Դատարանի որոշմամբ՝ օրինական ուժի մեջ թողնվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Իրանի մուսուլմական հոգևորականությունը հանդես է գալիս Աստվածաշնչի տարածման դեմ:
«Ցանկացած մարդու կորստի դեպքում, եթե անգամ այդ մարդը մահացել է իր մահով, իր հարազատները մեղավոր են ման գալու: Դա մարդու հոգեբանությունն է: Դա ես էլ եմ զգացել, ու ցանկացած մարդ, ով կորցրել է գոնե մեկ հարազատի: Ուղղակի այդ մարդը պետք է ոչ թե կրակի վրա յուղ լցներ, այլ այդ մարդկանց պետք է բացատրեր, որ այդպես չի եղել, սենց է եղել»,- հայտարարեց Դավիթ Խաչատրյանը:
«Իսկապես հուզիչ է ունենալ նման եզակի կենտրոն, այստեղ մենք կարող ենք ոչ միայն վիրահատել, այլև համացանցի միջոցով հեռարձակել այդ վիրահատությունը: Սա ԱՄՆ-ի և Հայաստանի բժիշկների միջև լուրջ համագործակցության օրինակ է, որը հնարավոր դարձավ առաջին հերթին բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ»: