Վրաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական հարցեր

Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի վրացական այցից երկու շաբաթ անց` սեպտեմբերի 20-ին, Թբիլիսիի է ժամանել ԱՄՆ բանակի քարտուղար Ջոն Մաքհյուն: Վերջինս այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև երկկողմ համագործակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու Ուկրաինայի ճգնաժամը:

Մաքհյուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վրաստանին կաջակցի պաշտպանական հնարավորություններն ուժեղացնելու համար, կօգնի Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշումների իրագործմանը: Մաքհյուն Վրաստանին շնորհակալություն է հայտնել` Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը մասնակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930