
Air France-ի օդաչուները հրաժարվել են դադարեցնել գործադուլը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Air France ավիաընկերության գլխավոր օդաչուների միավորումը մերժել է գործադուլի դադարեցման մասին ընկերության ներկայացրած «վերջին» առաջարկը, քանի որ դա չի երաշխավորում պայմանների բարելավում ու չի լուծի որևէ խնդիր:
Ավիաընկերության օդաչուների գործադուլը սկսվել է սեպտեմբերի 15-ին: Ընկերության աշխատակիցները բողոքում են ծախսերի օպտիմալացման մասին պլանի դեմ, որը նախատեսում է հաստիքային կրճատումներ ու աշխատավարձի մակարդակի նվազեցում:
Գործադուլը դարձել է 1998 թվականից սկսած ամենատևական գործադուլը և ավիափոխադրողի համար օրական արժենում է 15 միլիոն եվրո: