ՌԴ ԱԽ-ի նիստում քննարկվել են «Իսլամական պետության» ու Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հակազդելու ու Էբոլա վիրուսի դեմ միջազգային պայքարին Ռուսաստանի միանալն ընդալյնելու հարցերը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ` ՌԴ ԱԽ-ի մշտական անդամները քննարկել են «Իսլամական պետությանը» հակազդելու պլանում այլ գործընկերների հետ փոխգործակցության հնարավոր ձևերը: