Բաժիններ՝

Այրվել է կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի EZ 491 պետհամարանիշի կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1949թ. ծնված Թ. Տ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031