Արդյո՞ք այս հիմնավորումը բավարար է՝ ապացուցելու համար իշխանությանը՝ հրաժարվել իր մտադրությունից և փոխել օրենքը: Իհա՛րկե ոչ, որովհետև կառավարությունն առաջնորդվում է այլ տրամաբանությամբ` հավաքել որքան հնարավոր է՝ շատ և մարման հնարավորինս անորոշ ժամկետով:
Մասնակիցների մի մասը հանդես է եկել արմատական առաջարկներով. չզբաղվել ավելորդ քննարկումներով` գնալ և վերցնել նախագահական նստավայրը: Ազատամարտիկները վստահ են եղել, որ դա կարելի է անել քիչ ուժերով և կարճ ժամկետում, քանի որ իրենց դիմադրություն ցույց տվող չի լինի:
Ազգային ժողովում տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են դրանք տեղադրվել ԱԺ շենքում՝ միջանցքներում:
«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են և ափ են դուրս եկել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին:
«Ես հարգում եմ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումը: Հայաստանի որոշումն է՝ միանալ այս կամ այն խմբին, որին ուզում է։ Դա գործընթաց է Հայաստանի և իր գործընկերների միջև»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դա մեջ դեր չունի:
Հանցագործներին հետապնդում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները:
Արձագանքելով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին՝ հայտնում ենք. Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:
Ես պիտի ասեմ՝ դու ասում էիր` պիտի 10000 բանվորի ապահովես, հետո Հայաստանը դարձնես ադամանդի, ոսկու արտադրության ծաղկուն կենտրոն, մենք էլ պիտի դառնայինք քո աշխատողը, դու մեզ պիտի աշխատեցնեիր, այդ ապրանքները տանեիր, վաճառեիր, Ռուսաստանից էլ բարձր մակարդակով, մեծ քանակությամբ, 10-15 տոկոս էժանով պիտի բերեիր և մեր ժողովրդին աշխատեցնեիր, ի՞նչ եղավ դա, ո՞վ քեզ խանգարեց, ո՞վ չթույլատրեց, ինչի՞ համար գումարը ստացար, միանգամից ուղարկեցի՞ր օֆշորային գոտի:
Հայտնի հիմնադրամի կողմից տնօրինվում է շուրջ 518.000.000 մլն դրամ՝ երիտասարդական քաղաքականություն իրականցնելու համար, այնինչ պետական երիտասարդական քաղաքականությանը հատկացվում է շուրջ 180.000.000 մլն դրամով պակաս գումար: Հարց է առաջանում, այդ որտե՞ղ է այս գումարների հատկացումը:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Էդգար Մինասյանը մենամարտել է հինգ մրցակիցների հետ, իսկ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաջորդաբար հաղթել է Եգիպտոսը ներկայացնող աշխարհի կրկնակի ոսկե գավաթակիր և աշխարհի չեմպիոն մարզիկներին:
5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ:
Մեր երկրի հեղինակությունն ու բարի համբավը, թվում է, թե առաջնահերթ պետք է լինի մեզանից ցանկացածի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա խնդիրներն ու հոգսերը թեթևացնելուն միտված աշխատանքը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Սա հնչեցնելն անգամ ավելորդ եմ համարում, քանի որ սա է մեր գործունեության էությունը:
Սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ընդդիմությունն անմիջապես ձեռնամուխ եղավ իշխանությունների քննադատությանը:
Փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին:
Բարեկամներս, նախընտրական բառապաշարով հագեցած զգացմունքային նախադասությունները միգուցե արդյունավետ են ընտրությունների նախօրեին: Սակայն ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում
Ժամանակին դոպինգ օգտագործած ու դոպինգ կոնտրոլը չանցած քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ դոպինգ կոնտրոլն այսուհետև խստացված է։ Յուրաքանչյուրը պետք է հստակ իր տեղն ու դերը իմանա և գործի ըստ այդ տեղի ու դերի։ Խորհրդարանում արհեստական լարում մտցնելու, աշխատանքների բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձերը տապալվելու են։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարարության ակտիվությունը, երկիրը նահանջ է արձանագրում սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշների առումով: ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին ասաց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ենթագիտակցորեն հայաստանցիները հասկանում են, որ ապակայունացումը վտանգավոր է ՀՀ-ի և Ղարաբաղի համար: Մինչդեռ Ուկրաինայում մարդիկ պայքարում են՝ նման վախ չունենալով:
Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է պատասխան տալ օրենքի առջև:
Հայաստանում փետրվարի 2-ից օդի ջերմաստիճանը սկսել է կտրուկ նվազել։ Մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 10-14 աստիճանով ավելի ցածր է լինելու, քան հունվարի վերջին։
Իվանիշվիլին կարծում է, որ Սոչիի օլիմպիական խաղերին Վրաստանի մասնակցելը կարող է նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Անցած տարին որևէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները չեն համարում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը որևէ կերպ կարող է ազդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենց համագործակցության վրա:
Ուկրաինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն Ավստրիայի քաղաքացիություն:
ԱԺ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Շաբոյանին հուշեց, թե գոյություն ունի Գլոբալ զարգացման ինդեքս, որտեղ թվերը բոլորովին այլ պատկերն են ցույց տալիս։ «Իսկ դուք այստեղ ասում եք, թե թվերը լավն են»