
Ադրբեջանն արդիականացնելու է իր «ՄիԳ-25» մարտական ինքնաթիռները. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն արդիականացնելու է իր ռազմաօդային ուժերի տրամադրության տակ առկա «ՄիԳ-25» մարտական ինքնաթիռները: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Մարտական ինքնաթիռների արդիականացումն իրականացվելու է Ադրբեջանում: Մասնագետների խոսքերով՝ «ՄիԳ-25» մարտական ինքնաթիռներում կարելի է իրականացնել ամեն տիպի արդիականացման աշխատանքներ, ինչը հնարավորություն է ընձեռում դրանց ներքին ու արտաքին կառուցվածքը:
Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանն արդիականացրել է Ալժիրի ռազմաօդային ուժերի «ՄիԳ-25» մարտական ինքնաթիռները: Միջազգային կենտրոնների տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում առկա է 10 հատ «ՄիԳ-25», 6 հատ «ՄիԳ-25ՊԴ» և 4 հատ «ՄիԳ-25ՌԲ»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ադրբեջանը վերջին անգամ «ՄիԳ-25» մարտական ինքնաթիռներ գնել է 1998 թվականին Ղազախստանից՝ 8 միավոր: