Իվանիշվիլին հնարավոր է համարում միաժամանակ ԵՄ-ին Վրաստանին անդամակցելը և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում միաժամանակ ԵՄ-ին Վրաստանին անդամակցելը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Վրաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել դրական հիմքի վրա, և որ երկրի կառավարությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում տվյալ ուղղությամբ: Իվանիշվիլին կարծում է, որ Սոչիի օլիմպիական խաղերին Վրաստանի մասնակցելը կարող է նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը.
«Օլիմպիական խաղերը հիանալի միջոց են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը լինի ուժեղ ու լիարժեք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա լավ հարաբերություններ ունենա իր բոլոր հարևանների հետ:
Ի հակադրումն բոլոր ընդդիմախոսերի՝ Վրաստանը կապացուցի, որ լիովին հնարավոր է միաժամանակ ԵՄ-ի անդամ դառնալը և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը»:
Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ Վրաստանն այս տարվա օգոստոսին կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի նախաստորագրումն իրականացվել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: