Արդյունավետ առևտուր՝ ըստ Վարդանուշ Պետրոսյանի

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նկատում է՝ ամռանն ու աշնանը առանց երկար-բարակ մտածելու կարելի է գնել այն ամենը, ինչի կարիքն իսկապես ունի մեր օրգանիզմը: Շատ ավելի է դժվարանում օրվա սննդակարգի կազմակերպման հարցը ցուրտ եղանակներին, երբ պակասում է տեղական բանջարեղենի և մրգի քանակը: Այս ամենը դեռ հերիք չէ մեծ խանութներն էլ շատ ավելի են խճճում են հաճախորդին, իրենց «բացառիկ» ու «աննախադեպ առաջարկներով», զեղչային քարտերով ու իրենց եկամուտը խթանող սննդի դասավորվածությամբ:

Երբևէ մտածե՞լ եք, թե սուպերմարկետներում ինչո՞ւ է կաթնեղենի կամ հացի բաժինը գտնվում ամենախորքում:

Միրգ ու բանջարեղենի բաժնից մինչև հացաբուլկեղենի, կաթի ու մսեղենի բաժիններ հասնելը, որ բաժիններն են, որոնց արժե ուշադրություն դարձնել:

Սառեցված բանջարեղեն և հատապտուղներ

Ձմռանը, եթե նախապես ինքներդ չեք հոգացել բանջարեղեն ու միրգ պաշարելու վերաբերյալ, ոչ միայն ավելի մատչելի է գնել սառեցրած բանջարեղեն, այլ շատ ավելի անվտանգ է քանի որ նախ ճանապարհ անցնելու և փչանալու վտանգը անհամեմատ փոքր է և հետո սառեցվել է ճիշտ սեզոնին, ըստ այդմ աճեցվել է առանց վնասակար նյութերի:

Բուսայուղեր

Գնեք տարբեր տեսակի բուսայուղեր: Հատկապես ձմռանը մեզ շատ անհրաժեշտ են Օմեգա-3 և 6: Սրանք կարելի է գտնել կտավատի և ձիթապտղի բուսայուղերում:

Համեմունքներ և չորացրած կանաչիներ/խոտաբույսեր

Սրանք կօգնեն ձեզ պակասեցնել աղի պակասը, տալ ճաշատեսակին ոչ միայն յուրահատուկ բույր ու համ, այլև կտաքացնեն ու կկազդուրեն;

Պահածոյացված կամ չոր լոբեղեն

Լոբեղենը վիտամին B-ի, բջջանյութի և սպիտակուցի հրաշալի աղբյուր է

Ընդեղեն

Իմունիտետը բարձրացնելու, բջջանյութի, վիտամինների, հակաօքսիդանտների մի ամբողջ կոմպլեքս է ընդեղենը, բայց պետք չէ մոռանալ նաև, որ բոլոր տեսակներն էլ հագեցած են ճարպերով և ունեն բարձր կալորիականություն:

Տեսանյութեր

Լրահոս