
Օբամայի գործողությունները համեմատելի են արևադարձային անտառում կապկի գործողությունների հետ. ԿԺԴՀ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համեմատել է կապկի հետ` մեկնաբանելով երկրում համացանցի անջատման սկանդալն ու Sony ընկերության դեմ կատարված հաքերային հարձակումները:
ԿԺԴՀ-ի ազգային պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է. «Օբաման մշտապես իրեն անմտորեն է պահում խոսքով ու գործով և նրա գործողությունները համեմատելի են արևադարձային անտառում կապկի գործողությունների հետ»:
Ավելի վաղ, սակայն վերստին այս տարում, ԿԺԴՀ-ն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին անվանել էր «զզվելի նիհար դեմքով գայլ»: ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին մեղադրել է համացանցի անջատման մեջ` հայտարարելով, որ ամերիկյան իշխանությունները խաթարել են երկրի բոլոր հիմնական ԶԼՄ-ների աշխատանքը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ արդեն իսկ համացանցում է հայտնվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին սկանդալյին ֆիլմը, որը մեկ օրում բեռնել է ավելի քան 900.000 մարդ: ԿԺԴՀ-ն իր զայրույթն էր հայտնել այդ ֆիլմի նկարահանման կապակցությամբ: