
Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին ֆիլմը մեկ օրում բեռնել է ավելի քան 900.000 մարդ

Variety պարբերականի փոխանցմմամբ` «Հարցազրույց» ֆիլմի «տեսահենային» տարբերակը մեկ օրում բեռնել է ավելի քան 900.000 մարդ: Ֆիլմը երեկ էր հայտնվել համացանցում` YouTube Movies, Google Play, Xbox Video:
Ֆիլմում պատմվում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին, ինչի համար ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ «ֆիլմն արդարացնում ու խթանում է ահաբեկչություն ու հանդիսանում է թշնամական ակտ»:
Ֆիլմի սյուժեով երկու հեռուստահաղորդավար հնարավորություն են ստանում հարցազրույց վերցնել Կիմ Չեն Ինից, սակայն ԿԺԴՀ մեկնելուց առաջ նրանց հավաքագրում են հատուկ ծառայությունների շարքերը, ինչից հետո նրանք հրաման են ստանում սպանել ԿԺԴՀ-ի առաջնորդին: