Բաժիններ՝

Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ԱԺ նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը խոսել է մանկատան անձնակազմի և սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին: Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան և ճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին: ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաև գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը և գոբելենները:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի պետական համալսարանում և հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են հայոց բանակում:

Տնօրենն ընդգծել է նաև, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել են 21 երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031