
«Նավթոգազը» 1.65 միլիարդ դոլար է փոխանցել «Գազպրոմին»

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» փոխանցել է 1.65 միլիարդ դոլար՝ ավելի վաղ մատակարարված և չվճարված գազի համար: Այս մասին նշված է գիշերային ժամերին ուկրաինական ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Գազպրոմը» դեռ չի հաստատել գումարի ստացումը: Այդպիսով, «Նավթոգազը» Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին համաձայն, երկու տրանշով վճարել է 3.1 միլիարդ դոլար՝ «Գազպրոմի» կողմից 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ու 2014 թվականի ապրիլ-հունիսին 11.5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար:
Ընկերությունը հիշեցրել է, որ առաջին վճարումը՝ 1.45 միլիարդ դոլար, կատարել է նոյեմբերի 4-ին: Դեկտեմբերի 6-ին էլ «Նավթոգազը» «Գազպրոմի» հաշվին փոխանցել է 378 միլիոն դոլարի կանխավճար՝ ձմեռային ամիսներին 1 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ ստանալու համար: