Բաժիններ՝

ԱՄՆ-ում հոսպիտալացվել է Ջորջ Բուշ-ավագը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ, 90-ամյա որջ Բուշ-ավագը նախօրեի ուշ երեկոյան հոսպիտալացվել է Հյուսթոնում (Թեքսաս նահանգ): Բուշ-ավագն ունի շնչառական խնդիրներ: Այս մասին հայտարարել է նրա մամլո քարտուղար Ջիմ ՄակԳրատը:

Նրա խոսքերով՝ նախկին նախագահը շարունակելու է գտնվել բժիշկների դիտարկման ներքո: Ավելի վաղ Բուշը հիվանդանոցում անցկացրել է գրեթե երկու ամիս և այնտեղից դուրս է գրվել 2013 թվականի հունվարին՝ բրոնխիտից և առողջական այլ խնդիրներից բուժվելուց հետո:

Ընթացիկ տարվա հունիսին Բուշ-ավագն իր 90-ամյակը նշեց օդապարիկով թռչելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս