Բաժիններ՝

Զինյալները Հնդկաստանի հյուսիս-արևելքում սպանել են 35 մարդու

NDTV-ի փոխանցմամբ՝ ենթադրաբար Բոդոլենդի Ազգային-դեմոկրատական ճակատ կազմակերպության զինյալները Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասսամ նահանգում հրազենային զենքի օգնությամբ սպանել են 35 մարդու:

Հարձակումներն իրականացվելու են Քոքրաջհար ու Սոնիտպուր շրջաններում, ուր սպանվել է համապատասխանաբար 5 և 30 մարդ: Ընդգծվում է, որ զոհվածները պատկանում են Ադիվաս խմբին: Ասսամ նահանգում գործում են մի շարք զինված անջատողական խմբավորումներ:

Բոդոլենդի Ազգային-դեմոկրատական ճակատ կազմակերպությունը պայքարում է, որ Բոդոլենդը դուրս գա Ասսամի կազմից ու դառնա ինքնիշխան նահանգ: 2005 թվականին կազմակերպությունը հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի կառավարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031