Պուշկովը Լուկաշենկոյին հիշեցրել է Միլոշևիչի, Քադաֆիի ու Սադդամ Հուսեինի ճակատագրերի մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը զգուշացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կապված ԱՄՆ-ի հետ բարեկամություն անելու հետ: Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում.
«ԱՄՆ-ի հետ փորձել են բարեկամություն անել (Սլոբոդան) Միլոշևիչը, (Մուամմար) Քադաֆին, (Սադդամ) Հուսեինը: Այժմ ԱՄՆ-ը «նոր հարաբերություններ» է առաջարկում Լուկաշենկոյին: Փորձը վտանգավոր է»:
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Բելառուսը վերջին տարիներին ոչ մեծ առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերություններում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բաց է Բելառուսի հետ երկխոսության համար: