Բաժիններ՝

Հայ հնագետը վերականգնել է եգիպտացի փարավոնի արձանը. «Արմենպրես»

Հայ հնագետ Հուրիկ Սուրուզյանը և եգիպտացի մասնագետ Աբդելքարիմ Քարարի հետ ներկայացրել է փարավոն Ամենհոթեփ 3-­րդի` իրենց կողմից վերականգնված քանդակներից մեկը:

Արձանների վերականգնման առաջին փուլի արդյունքում, որը տևել է 2014 թվականի հունվարից մարտը, այդ հուշարձանների 200 մասերը դուրս են բերվել ջրից և տեղափոխվել են 50 մետր դեպի ցամաք: Դրանցով վերականգնվել է փարավոնին պատկերող առաջին հուշարձանը, որն ունի 12.35 մետր բարձրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝արարողությանը ներկա է եղել նաև Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուհ ալ Դամաթին: Ամենհոթեփի երկու հսկակայական արձանները ոչնչացվել էին մ.թ.ա. 1200 թվականին երկրաշարժի հետևանքով: Դրանք բաժանվել էին 200 մասի: Դրանք վերականգնելու նախագիծը իրականացվել է երկու փուլով` մեկ տարվա ընթացքում, ինչը յուրահատուկ նվաճում պետք է համարել:

amenhotep-3_2072299b

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս