9 փոփոխություն դեպի լավը, եթե դուրս գաք սոցիալական ցանցերից
Սոցիալական մեդիան կարող է հիանալի միջոց լինել մարդկանց հետ կապը պահպանելու, նոր ընկերներ ձեռք բերելու և հանդիպելու համար: Ինչպես գրում է adme.ru-ն, ոչ բոլորն են սոցիալական մեդիան այդ նպատակով օգտագործում: Շատերը սոցիալական ցանցերում գտնվում են, ինչպես աշխատավայրում, հրապարակում են ինչ-որ բաներ՝ like-եր հավաքելու համար, անդադար նայում են նորությունների արխիվը: Կայքի փոխացմամբ՝ բլոգեր Ջո Հինդին գրել է, թե ինչ կփոխվի կյանքում, եթե մարդիկ ավելի քիչ ժամանակ անցկացնեն սոցիալական ցանցերում:
1. Ձեր ուղեղը կդադարի մեռած լինել: Հեղինակը նշում է, որ երբ, օրինակ, մարդիկ facebook սոցիալական ցանցում են, նրանք ուշադրություն չեն դարձնում շրջապատող աշխարհին: Հնարավոր է՝ դուք պետք է կերակրեք ձեր կատվին, կամ զբոսնելու տանեք շանը, սակայն դուք դա չեք անում, մինչև հաղորդագրություններ չուղարկեք: Եթե դուք ձեր աչքը կտրեք սմարթֆոնից, ապա կտեսնեք, թե ինչ է կատարվում շրջապատում: Այդ դեպքում ձեր կատուն կուշտ կլինի, իսկ ընկերներն էլ բավարարված կլինեն, որ վերջապես հնարավորություն ունեն ձեզ հետ կենդանի զրույց ունենալու:
2. Դուք կկարողանանք ավելի շատ աշխատանք կատարել: Եթե դուք պլանավորում եք ընդամենը մեկ րոպեով Facebook մտնել, դա գրեթե երբեք չի հաջողվում, մեկ րոպեն վերածվում է կես ժամի: Սմարթֆոնների և արագ կապի միջոցով կարելի է սոցիալական ցանցեր մտնել ցանկացած պահի, այդ թվում՝ աշխատանքի վայրում: Երբ դուք դուրս եք գալիս սոցիալական կայքերից, դուք ավելի շատ ժամանակ եք տրամադրում աշխատանքային պարտականությունների կատարմանը:
3. Դուք հնարավորություն կունենաք կենտրոնանալ այլ երևույթների վրա: Սոցիալական ցանցերից դուրս գալու ընթացքում դուք հնարավորություն կունենաք շփվել ձեր հարզատների հետ, ամրացնել ընկերների և սիրելիի հետ հարաբերությունները, ձեզ կարգի բերել, և այլն:
4. Դուք կկարողանաք հասկանալ, թե ովքեր են ձեր իրական ընկերները: Երբեմն մարդկանց հետաքրքրությունը համացանցում ձեր կողմից տարածված լուսանկարների և այլնի վրա տպավորոթյուն է թողնում, թե նրանք իրապես հետաքրքրված են ձեզանով, բայց հենց դուք դուրս եք գալիս facebook-ից, նրանք բոլորն անհետանում են: Մարդիկ, ում համար դուք թանկ եք, ցանկանում են ձեզ տեսնել իրականում, լինել ձեր կողքին և հոգ տանել ձեր մասին: Թողնելով սոցիալական ցանցերը՝ դուք այդ մարդկանց հեշտությամբ կգտնեք:
5. Դուք կհասկանաք, որ like-ն իմաստ չունի: Մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ Like-ը չի նշանակում, որ դա ձեզ իրականում դուր է եկել, այլ պարզապես խոսում է այն մասին, որ դուք տեսել եք համացանցում կատարված հրապարակումը: Սոցիալական ցանցեր քիչ մուտք գործելով՝ դուք կհասկանաք, որ անիմաստ է Like-ը:
6. Դուք հնարավորություն կունենաք ավարտել սկսած գործը: Կկարողանաք գիրք կարդալ, լվանալ ամանները, ցանկացած բան կարող եք հեշտությամբ ավարտին հասցնել:
7. Կսկսեք ավելի լավ մտածել ձեր մասին: Որոշ հետազոտություններ պնդում են, որ սոցիալական ցանցերն ազդում են մարդու ինքնագնահատականի վրա բացասական կերպով: Եթե որևէ մեկը չի like-ում ձեր հրապարակումը, ձեզ թվում է, թե դուք հիմար եք:
8. Դուք ավելի լավ կմտածեք այն ամեն մասին, ինչ ունեք: Գերմանիայում անցկացված հետազոտություններից մեկը պնդում էր, որ մարդիկ սկսում են նախանձել՝ սոցիալական ցանցերում տեսնելով, թե ինչ ունեն մյուս օգտատերերը: Դա կարող է լինել նորություն նոր հեռախոսի, տան կամ հանգստի մասին: Կան նաև մարդիկ, ովքեր նախանձում են ռոմանտիկ հարաբերություններին:
9. Դուք կհասկանաք, որ միայն լսարանի մաս եք, ով գովազդ է դիտել սոցիալական ցանցերում: Յուրաքանչյուր օգտատեր հսկայական տվյալների աղբյուր է, որը սոցիալական ցանցերն օգտագործում են սեփական նպատակների համար: Ձեր հիմնական խնդիրն այնտեղ գովազդներ դիտելը, խաղերի վրա գումար ծախսելն է: Այն, ինչ իրականում կատարվում է ձեզ հետ, սոցիալական ցանցերի համար նշանակություն չունի:
Թարգմանությունը՝ 168.am-ի