
Խադիջա Իսմայլովային կալանավորելը միջազգային հանրությանը հասցեագրած վատ ուղերձ է. Յագլանդ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրող Խադիջա Իսմայլովային:
Այսօր տարածած հայտարարությունում Յագլանդը մտահոգություն է հայտնել ադրբեջանական դատարանի որոշման կապակցությամբ, որով Իսմայլովային երկու ամսով վերցրել են նախնական կալանքի տակ. «Չի եղել այդ կալանավորման որևէ կարիք:
Դա Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու միջազգային հանրությանը հասցեագրած վատ ուղերձ է: Դրա նրա ցուցիչն է, թե ինչ ծանր պայմաններում են գտնվում երկրի անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունը:
Դա հակասում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայլովային ու Ադրբեջանում Եվրոպայի Խորհրդի մյուս գործընկերներին»: