Բաժիններ՝

Գողություն` տարեց տղամարդու ննջասենյակից

Նոյեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Խաչիկ Ն.-ի տան ննջասենյակից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության վետերանների հետ համատեղ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալեքսան Չ.-ն:

Ալեքսան Չ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս