Գերմանիայի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կժամանի Վրաստան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հաջորդ շաբաթ երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության աշխատակիցը:
Նա մանրամասնել է, որ Շտայնմայերը Վրաստանում կգտնվի դեկտեմբերի 8-9-ին, որի ժամանակ մի շարք հանդիպումներ կունենա վրացական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Գերմանիայի արտգործնախարարի վրացական այցի ծրագիրը հայտնի կդառնա ավելի ուշ:
Դա կլինի այս տարվա ընթացքում գերմանացի դիվանագետի երկրորդ այցը Վրաստան: Առաջին այցը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, երբ նա Վրաստան այցելեց իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ: