 
                        Ռուսաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը հնարավոր է. Լավրով
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ու Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը հնարավոր է: Այս մասին Բազելում ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Պուտինն արդեն իսկ շարադրել է իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ. «Այս աշխարհում անհնար որևէ բան չկա: Ըստ իս` նախագահ Պուտինն արդեն իսկ պատասխանել է այդ հարցին` ասելով, որ եթե լինի այդպիսի անհրաժեշտություն, եթե լինի դրա նկատմամբ հետաքրքրություն, ապա մենք մշտապես կարող ենք հնարավորություն գտնել»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        