Բաժիններ՝

ՀՀ տնտեսությունն այսօր հարևան երկրների տնտեսությունների հետ համեմատած ավելի մրցունակ է. Արսեն Ղազարյան. tert.am

tert.am-ը գրում է. Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության 7-րդ համագումարին միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չնայած այսօր Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու կարիք ունի, սակայն ՀՀ-ն այսօր տնտեսություն ունի, որը հարևան երկրների տնտեսությունների հետ համեմատած ավելի մրցունակ է, ավելի ճարպիկ է ու ավելի հավակնոտ:

«Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը օրինակ կարող է լինել ԱՊՀ մյուս երկրների համար: Բայց այսօր միայն ստվերի նվազեցման վրա եթե հույս դնենք, տնտեսական աճը մեծ չի լինի: Մենք պետք է աշխատենք տնտեսական աճի զարգացման վրա, պետք է անենք այնպես, որ ապահովվի տնտեսական ու որակական աճ, և դրա հիման վրա հարկեր հավաքենք: Տնտեսական աճը, որը կբերի աշխատատեղեր, ներդրումներ, նաև Հայաստան վերադարձ, Հայաստանում բիզնես անելու ցանկություն»,-ասաց նա:

Արսեն Ղազարյանը հիշեց, որ դեռևս ամռան սկզբին, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր գործարարներին՝ խոսելու ստվերից դուրս գալու մասին, ինքն անմիջապես բարձրաձայնել է հավասարության մասին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս