Բաժիններ՝

Այս տարի «Գազպրոմի» եկամուտները նվազել են 12.5 տոկոսով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գազի արտահանումից «Գազպրոմի» եկամուտները կազմել են 47 միլիարդ և 359 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ դրանք կրճատվել են 12.5 տոկոսով` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս մասին են վկայել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալները: Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում «Գազպրոմը» գազի արտահանման ծավալը նվազեցրել է 7.6 տոկոսով` մինչև 146.5 միլիարդ խորանարդ մետրի, մինչդեռ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 158.6 միլիարդ խորանարդ մետր գազ:

«Գազպրոմը» մերձակա երկրներ է արտահանել 106.4 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ հեռավոր երկրներ` 40.1 միլիարդ խորանարդ մետր գազ: 2014 թվականի առաջին 10 ամսվա ընթացքում 5.3 տոկոսով նվազել է գազի գինը` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ, և 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 323.3 դոլար: 2013 թվականի հունվար-հոկտեմբերին 1000 խորանարդ մետր գազի միջին գինը կազմել է 341.3 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս