Բաժիններ՝

Ռուսաստանը գրեթե ամբողջովին արգելել է Բելառուսից մսամթերք ներկրելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) այսօրվանից սկսած՝ արգելք է դնում ևս 8 բելառուսական ձեռնարկությունների արտադրած մսամթերքի ներկրման վրա:

Երկու օր առաջ այդպիսի արգելքի տակ էր ընկել բելառուսական 11 ընկերություն: Բեռնարգելքի տակ ընկած բելառուսական 8 ձեռնարկություններին է բաժին ընկնում Ռուսաստանում բելառուսական մսամթերքի ներկրման ողջ ծավալը: Խոսքը գնում է առնվազն 300 միլիոն դոլարի մոտ 400.000 տոննա մսամթերքի մասին:

Գերատեսչությունն այդ միջոցները պաշտոնապես բացատրել է բելառուսական արտադրանքում առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմների հայտնաբերմամբ: Մասնավորապես բելառուսական ձեռնարկություններից մեկի արտադրանքում հայտնաբերվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի գեն:

Բելառուսական լաբորատորիաներն իրենց հերթին խախտումներ չեն հայտնաբերել մսի կոմբինատների արտադրանքում, որոնց մատակարարումների վրա Ռուսաստանն արգելք է դրել երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս