Հովհաննես Պողոս 2-րդի նկատմամբ մահափորձ կատարած թուրքը ցանկանում է հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ
MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Մեհմեթ Ալի Աղջան, ով 1981 թվականին փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին, ցանկանում է հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով առաջիկա օրերին ժամանելու է Թուրքիա.
«Ես Վատիկանից խնդրել եմ պաշտոնական հանդիպում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, սակայն դեռ պատասխան չեմ ստացել: Ավելի վաղ ես հանդիպել եմ Հռոմի մեկ այլ պապի հետ: Կարծում եմ, որ որևէ վատ բնա չկա նրանում, որ ես հանդիպեմ Հռոմի այս պապի (Ֆրանցիսկոս) հետ »
1981 թվականի մայիսի 13-ին Մեհմեթ Ալի Աղջան 4 անգամ կրակել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդ վրա, ով բաց ավտոմեքենայով անցնում էր Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի հրապարակով: Հռոմի պապը վիրավորվել էր որովայնի ու երկու ձեռքերի շրջանում, սակայն ողջ էր մնացել, քանի որ փամփուշտները չէին դիպել կենսական կարևորության օրգաններին:
Մահափորձի համար Աղջան դատապարտվել էր 19-ամյա ազատազրկման: 1983 թվականին Հովհաննես Պողոս 2-րդն այցելել էր իտալական բանտում պահվող Մեհմեթ Ալի Աղջային: 2000 թվականին Հովհաննես Պողոս 2-րդը ներում շնորհեց նրան:
Դրանից հետո Աղջան արտահանձնվեց Թուրքիա, ուր 10 տարի անցկացրեց բանտում՝ կատարած այլ հանցագործությունների, այդ թվում նաև թուրք հայտնի լրագրող Աբդի Իփեքչիի սպանության համար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Թուրքիա է ժամանելու նոյեմբերի 28-ին: