Հռոմի պապն Անկարայում կայցելի Աթաթուրքի դամբարան ու կհանդիպի Էրդողանի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին այցելելու է Թուրքիա, ուր և հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի հետ:

Այս մասին հայտարարել է Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա մանրամասնել է, որ Հռոմի պապի եռօրյա թուրքական այցը մեկնարկելու է նոյեմբերի 28-ին, և որ դրա շրջանակներում Ֆրանցիսկոսն Անկարայում այցելելու է Աթաթուրքի դամբարան (Անըթքաբիր):

Հռոմի պապն Անկարայում Էրդողանից բացի, հանդիպելու է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Այցի հաջորդ օրը նա Անկարայից կմեկնի Ստամբուլ և Պոլսո Հունաց պատրիարքի հետ կհանդիպի նոյեմբերի 29-ին: Հռոմի պապը պլանավորել է Թուրքիայից Վատիկան վերադառնալ նոյեմբերի 30-ի երեկոյան:

Տեսանյութեր

Լրահոս