Բաժիններ՝

22 մեջբերում Գաբրիել Գարսիա Մարկեսից

1. Քեզ թույլ մի տուր մահանալ՝ առանց զգալու՝ քնել նրա հետ, ում սիրում ես հրաշքը:
2. Ցանկացած իր կենդանի է: Պարզապես անհրաժեշտ է կարողանալ արթնացնել նրա հոգին:
3. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, այն ձեզանից ոչ մի տեղ չի թաքնվի՝ ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս, ոչ էլ մեկ տարի անց:
4. Եթե ինչ-որ բանում կին է ներգրավված, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար լրիվ պարզ է, որ աշխարհը ղեկավարում են կանայք:

5. Ճաշի սեղանի շուրջ կարելի է սիրել այնպես, ինչպես անկողնում:
6. Ժպտա, դժբախտությանը հաճույքի հնարավորություն մի տուր:
7. Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել աղետներից, քան ձանձրացնող մանրուքներից:
8. Նրան դրական պատասխան տուր, անգամ եթե մեռնում ես վախից, եթե հետո զղջում ես, քանի որ ողջ կյանքում զղջալու ես, եթե բացասական պատասխան տաս:
9. Կան հրամաններ, որոնք կարելի է արձակել, սակայն դրանց կատարումը հանցագործություն կլինի:
10. Ես միշտ ասել եմ և երբեք չեմ հրաժարվի իմ այն խոսքերից, որ ամենահետաքրքիր մարդիկ ապրում են Ռուսաստանում
11. ԽՍՀՄ-ը 22.400.000 կմ քառակուսի է, առանց կոկա կոլայի գովազդի:
12. Մարդն առհավետ չի ծնվում այն օրը, երբ մայրը նրան լույս աշխարհ է բերում: Կյանքը մարդուն ստիպում է նորից ու նորից ծնվել՝ արդեն ինքնուրույն:

13. Չկա դեղամիջոց, որն ընդունակ է բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը:
14. Ով կարող է երկար սպասել, որոշ ժամանակ ևս կարող է սպասել:
15. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի որևէն մեկի առաջ այն չհանեմ:
16. Ոչ մի գիժ՝ գիժ չէ, եթե լսես նրա եզրահանգումները:
17. Ինչու այդքան բառ ծախսել՝ բացատրելու համար այն, ինչ մարդ զգում է պատերազմի ժամանակ, եթե բավարար է մեկ բառ՝ վախ:
18. Մեզ շրջապատում են անհավանական, ֆանտաստիկ երևույթներ, սակայն գրողները մեզ համառորեն պատմում են քիչ կարևոր, ամենօրյա իրադարձությունների մասին:
19. Ներշնչանքը գալիս է միայն աշխատանքի ժամանակ:
20. Գիտելիքն ու իմաստությունը գալիս են միայն այն ժամանակ, երբ արդեն պետք չեն:
21. Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դրանք տարբեր բաներ են:
22. Հանգիստ եղիր: Մեռնելն ավելի դժվար է, քան թվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս