Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում. Պեսկով

Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում, այդ թվում հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան որ կազմակերպությանը մասնակցությունը կապաասառեցվի։

Պեսկովը «Маяк» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ նշել է, որ դա Հայաստանի ինքնիշխան հարցն է։

«Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում», -նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031