Բաժիններ՝

Հայկական SuperAnnotate-ը ներգրավել է 50 միլիոն դոլար․ նոր փուլ արհեստական բանականության տվյալների շուկայում

Հայկական ծագում ունեցող SuperAnnotate-ը հայտարարել է 13 միլիոն դոլարի լրացուցիչ B սերիայի ներդրում ներգրավելու մասին։ Ներդրումների փուլի գլխավոր գործընկերն է Dell Technologies Capital-ը, որը միացել է նախկինում B սերիայում ներդրում իրականացրած խոշոր ընկերություններին՝ NVIDIA, Cox Enterprises, Databricks և այլոց։

Այսպիսով, SuperAnnotate-ի B սերիայի ընդհանուր ներդրումների չափը հասել է 50 միլիոն դոլարի, ինչը հստակ ազդակ է ընկերության շուկայական պոտենցիալի և վստահության բարձր մակարդակի մասին։

SuperAnnotate-ը տվյալների նշման, կառավարման և ավտոմատացման համապարփակ հարթակ է՝ նախատեսված արհեստական բանականության մոդելների մշակման համար։ Այն թույլ է տալիս թիմերին հավաքագրել, պիտակավորել ու կառավարել մեծածավալ ուսուցման տվյալների հավաքածուներ՝ պատկերների, վիդեոների, տեքստերի և աուդիոների համար։

Հարթակի հիմքում ընկած են ժամանակակից գործիքներ՝

  • տուփերի, պոլիգոնների, կետերի և այլ նշման մեթոդներով տվյալների պիտակավորում
  • թիմերի և նախագծերի կառավարման panel
  • ավտոմատացված workflow-եր՝ արագության և որակի համադրման համար

SuperAnnotate-ը ներկայում արդեն մրցակցում է տվյալների նշման առաջատար հարթակների՝ Scale AI-ի (որը վերջերս ձեռք է բերել Meta-ն) և Surge AI-ի հետ։

Ընկերության համահիմնադիր և CEO Վահան Պետրոսյանը նշում է․

«Այսօրվա աշխարհում բոլորը փորձում են կառուցել AI գործիքներ, բայց դրանց հիմքում ընկած տվյալների մշակումը բարդ և ժամանակատար գործընթաց է։ AI-ի տվյալները պահանջում են ճիշտ գործիքներ՝ ժամանակակից AI հավելվածների ստեղծումը պարզեցնելու համար։ Սա հենց այն է, ինչ մենք մշակում ենք SuperAnnotate-ում»։

Dell Technologies Capital-ի ներդրումային գործընկեր Էլանա Լիանի ընդգծում է՝

«SuperAnnotate-ի հարթակը դարձել է անփոխարինելի՝ կորպորատիվ AI նախագծերի մասշտաբավորման համար։ Մարդու կողմից նշված բարձրորակ տվյալները առանցքային դեր ունեն բարդ մոդելների զարգացման մեջ»։

Նրա խոսքով՝ ընկերությունը հաճախորդներին տրամադրում է ուղիղ հասանելիություն՝ LLM-ների և այլ խորը ուսուցման մոդելների համար անհրաժեշտ տվյալների։

Ըստ ընկերության՝ հաճախորդների քանակը երեք անգամ աճել է մեկ տարվա ընթացքում։ SuperAnnotate-ի հաճախորդների շարքում են Databricks-ը, Canva-ն և տասնյակ այլ առաջատար ընկերություններ՝ տարբեր ոլորտներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս