Որքան է արժեցել հայտնի բրենդերի լոգոների ստեղծումը
1. Google ընկերության լոգոն ստեղծվել է 1998-ին ընկերության աշխատակից Սերգեյ Բրինի կողմից՝ անվճար GIPM ծրագրի միջոցով: Ընկերությունն ընդհանրապես գումար չի ծախսել լոգոն ստեղծելու համար:
2. Coca-Cola ընկերության լոգոն ստեղծվել է 1886-ին Ֆրենկ Ռոբինսոնի կողմից: Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Ռոբինսոնն առաջարկել է Coca-Cola անվանումը՝ ենթադրելով, որ անվան մեջ երկու C տառի գոյությունը կարող է գեղեցիկ նայվել: Ընկերությունը գումար չի ծախսել իր լոգոն ստեղծելու համար:
3. Twitter-ն իր լոգոտիպը գնել է 15 դոլարով ֆոտոբանկում: Նկարի հեղինակը Սայմոն Օկսլին է, ով ազգությամբ բրիտանացի է, սակայն ապրում է Ճապոնիայում: Հեղինակը, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքի դիմաց 6 դոլար է ստացել: Իհարկե, այն ժամանակներից հետո ընկերության լոգոն որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
4. Nike ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայտը հայտնի լոգոն գնել է 1971թ. Քերոլին Դեյվիդսոնից՝ ուսանողուհուց, ով գրաֆիկական դիզայն էլ սովորում: Համալսարանում դասավանդող Նայտը լսել է աղջկա խոսակցությունը, ով ասում էր, որ տանել չի կարողանում նկարները, որոնք նկարված են յուղաներկերով: Հետո նա աղջկան առաջարկել է մեկ ժամը 2 դոլարի դիմաց նկարել գրաֆիկներ, դիագրամներ և վերջապես՝ լոգո: «Այն ինձ դուր չի գալիս, բայց հնարավոր է՝ ժամանակի ընթացքում սկսի դուր գալ»,- ասել է Ֆ. Նայտը՝ չցանկանալով 35 դոլար վճարել լոգոյի համար:
5. NeXT ընկերության համար, որը պատկանում էր Սթիվ Ջոբսին և հիմնվել էր 1985-ին, լոգոն ստեղծել է լոգոների դիզայներ Պոլ Ռենդը: Լոգոյի ստեղծման վրա ծախսվել է 100 000 դոլար:
6. Լոնդոնում 2012թ. Օլիմպիական խաղերի լոգոն ստեղծվել է Wolff Olins գործակալության կողմից՝ 2007թ.: Դրա ստեղծման վրա ծախսվել է մոտ 625 000 դոլար:
7. Pepsi ընկերության լոգոտիպի ստեղծումն արժեցել է 1 000 000 դոլար:
8. Բրիտանական հայտնի BBC ընկերությունն իր լոգոն փոփոխության է ենթարկել 1997թ., և դրա համար պահանջվել է 1 800 000 դոլար:
9. British Petroleum ընկերությունը 2008թ. իր լոգոյի համար ծախսել է 211 000 000 դոլար: