Բաժիններ՝

Մարդկությունը պետք է մինչև 2100 թվականը լուծի գլոբալ տաքացման հարցը. ՄԱԿ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Կլիմայի փոփոխությունների միջկառավարական խումբն ընդգծել է, որ մինչև 2100 թվականն անհրաժեշտ է ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնել մինչև զրոյի՝ սահմանափակելու համար կլիմայի փոփոխություններին առնչվող ամենավտանգավոր ռիսկերը:

Երեկ Կոպենհագենում հրապարակված ամփոփիչ զեկույցում տեղ է գտել ավելի քան 900 գիտնականի խորհուրդ ու եզրակացություն, որոնք առնչվում են վերջին 13 ամիսներին: Խոսքը գնում է կլիմայի փոփոխություններին առնչվող ամբողջական ու բազմակողմ գնահատականի մասին: Զեկույցը բաղկացած է 30.000 էջից:

Զեկույցում նշված է, որ կլիմայական փոփոխությունները մեկնարկել են 1950-ական թվականներից: Դրա համաձայն՝ վերջին 3 տարիներից յուրաքանչյուրը ամենատաքն էին՝ սկսած 1850 թվականից: Ջերմաստիճանը 1885-2012 թվականներին արդեն իսկ բարձրացրել է 0.85 աստիճանով: Հյուսիսային կիսագնդում 1983-2012 թվականները (30 տարի) հանդիսացել են վերջին 1400 տարվա ամենաջերմ ժամանակաշրջանը:

1971-2010 թվականներին օվկիանոսի մակերևույթի 75 մետրանոց հատվածում ջերմաստիճանը յուրաքանչյուր 10 տարում աճել է միջին հաշվով 0.11 աստիճանով: 19-րդ դարի կեսերից սկսած՝ աճում է ծովի մակարդակը, այն ներկայումս ամենաբարձրն է՝ համեմատած վերջին 2000 տարավա հետ: 1901-2010 թվականներին ծովի մակարդակն աճել է 19 սանտիմետրով:

Զեկույցում զգուշացում է արվել, որ եթե աշխարհը մինչև 2100 թվականն աստիճանաբար չդադարեցնի բնական վառելիքի օգտագործումն ու չկրճատի ջերմոցային գազերի արտանետումը, ապա օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կավելանա ավելի քան 2 աստիճանով:

Փաստաթղթում նշված է, որ եթե չլուծվի այդ խնդիրը, ապա կաճի մարդկանց ու էկոհամակարգի վրա կլիմայի փոփոխությունների լուրջ, կործանիչ ու անդառնալի ազդեցության հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս