Բաժիններ՝

Եվրոպական օդային տիրույթում իր մարտական ինքնաթիռների ակտիվացմամբ Ռուսաստանը հասավ շատ բանի. The Daily Beast

2014 թվականի հոկտեմբերի 30-ին ամերիկյան The Daily Beast պարբերականում հրապարակվել է Դեյվ Մաջումդարի «Արդյոք ռուսական ռմբակոծիչները միջուկային մարտագլխիկներով են թռչում Եվրոպայի մոտակայքում, թե նրանք պարզապես փորձարկում են ՆԱՏՕ-ի պաշտպանությունը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հնարավոր է` միջուկային հարված են փորձարկում Ատլանտյան օվկիանոսում ու Հյուսիսային ծովում` փորձելով հաշվարկել եվրոպական օդային տիրույթում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի արձագանքման ժամկետը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործող ու պաշտոնաթող սպաները:

Հոկտեմբերի 28-ին ու 29-ին ՆԱՏՕ-ն հայտնաբերել ու վերահսկել է ռուսական մարտական ինքնաթիռների չորս խմբեր, որոնք մասշտաբային ռազմական մանևրներ են իրականացրել Բալթյան, Հյուսիսային, Սև ծովերում ու Ատլանտյան օվկիանոսում: Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները որսացել ու պարզել են ռուսական ինքնաթիռների ինքնությունը:

Խոսքը գնում է ռուսական Ту-95 Bear H ռազմավարական չորս ռմբակոծիչների ու Ил-78 չորս լիցքավորիչ ինքնաթիռների մասին: Ту-95 հսկա ինքնաթիռը հանդիսանում է հարթակ` Х-55 միջուկային մարտագլխիկով «Ծիածան» տիպի ռազմավարական ավիացիոն թևավոր հրթիռի արձակման համար, որի թռիչքի հեռահարությունը կազմում է 1600 մղոն (2575 կիլոմետր):

Այն պարունակում է 200 կիլոտոնն հզորությամբ միջուկային մարտագլխիկ: Համեմատության համար` Նագասակին ավերած ռումբի հզորությունը կազմում է միայն 21 կիլոտոնն: Այդպիսով, մի շարք զինվորականներ ենթադրում են, որ Ту-95 ռմբակոծիչները շարժվել են միջուկային հրթիռների կոնկրետ կետերի ուղղությամբ:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ, ռազմաօդային հետախուզության նախկին ղեկավար Դևիդ Դեպտուլան, հավանաբար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա երկու տարում Արևելյան Եվրոպայում կգնա ավելի ագրեսիվ քայլերի ու կօգտագործի միջուկային սպառնալիքը` ՆԱՏՕ-ի պատասխանը զսպելու համար:

Ռազմաօդային ուժերի մեկ այլ սպա, ով նախկինում մասնագիտացել է ռուսական մարտավարության գծով, վստահեցրել է, որ չպետք է շատ մռայլ մեկնաբանել այդ թռիչքները: Նրա կարծիքով` ամենայն հավանականությամբ, դա եղել է Արևմուտքի արձագանքը ստուգելու փորձ, քան միջուկային հարվածի իրականացման փորձ:

Նման կարծիքի է նաև վերլուծաբան Ռեբեկա Գրանտը, ով IRIS Independent Research հետազոտական կենտրոնի ղեկավարն է, ընդգծել է, որ ռուսական օդուժի ոչ վաղ անցյալի ցուցադրություը պարզապես համանման թշնամական գործողությունների շարքում հերթական սադրանքն է: Սակայն Ту-95 ռմբակոծիչի ներխուժումը եվրոպական օդային տիրույթ, այնուամենայնիվ, մտահոգության տեղիք է տալիս:

Խոսքը գնում է Ռուսաստանի կողմից օդային շարժի նորմերը չպահպանելու մասին. չի ներկայացվել թռիչքի համապատասխան պլանը, ինչպես նաև անջատվել են ինքնաթիռային պատասխանիչները, որոնք քաղաքացիական ավիադիսպետչերներին հնարավորություն կտային տեսնել դրանք, ինչը կարող է հանգեցնել վթարի:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպաներից մեկը, անկախ նրանից, թե որն է եղել ռուսական ռմբակոծիչների նպատակը` Ռուսաստանը հասավ շատ բանի` Եվրոպայի առջև ցուցադրելով իր ռազմական ուժն ու վերստին հաստատվեց եվրոպական օդային տիրույթում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս