«Հիդրոէներգիան»կտուգանվի 1 միլիոն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հիդրոէներգիա» ՍՊ ընկերությանը կտուգանի 1 մլն դրամով: Որոշումը նախատեսվում է ընդունել ՀԾԿՀ առաջիկա նիստին՝ հոկտեմբերի 22-ին:
«Հիդրոէներգիան» 2000 թ-ի հոկտեմբերի 17-ին ստացել է Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով, 1190 կՎտ դրվածքային հզորությամբ:
Հանձնաժողովը 2014 թ. սեպտեմբերի 18-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեությունը լիցենզիայում ամրագրված սարքավորումների խախտմամբ իրականացնելու փաստի ուսումնասիրության նպատակով, որի մասին ընկերությունը ծանուցվել է: Ընկերության ներկայացված հիմնավորումների համաձայն կայանում տեղակայվել է ևս երկու հիդրոագրեգատ, որոնք նախատեսված չեն եղել լիցենզիայի պայմաններով:
Ի դեպ, ՀԾԿՀ-ն միայն վերջերս՝ մի քանի օր առաջ է մոնիթորինգի արդյունքում պարզել, որ լիցենզիայի պայմաններում ամրագրված 7 հիդրոագրեգատի փոխարեն ընկերության կողմից կայանում փաստացի տեղակայվել են 9 հիդրոագրեգատ: