Բաժիններ՝

Պուտինը ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ քննարկել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհդի մշտական անդամների հետ քննարկել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ասպեկտներ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է նաև սոցիալ-տնտեսական օրակարգում ընկած հարցեր:

Խորհրդաժողովին մասնակցել են Դմիտրի Մեդվեդևը, Վալենտինա Մատվիենկոն, Բորիս Գրիզլոլվը, Սերգեյ Իվանովը, Նիկոլայ Պատրուշևը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս