Բաժիններ՝

Փողը քչանում է

Այս տարվա օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ գրեթե 5%-ով նվազել է, իսկ նախորդ տարվա համեմատ այն պակաս է ավելի քան 6%-ով: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին փոխանցվել է 185 մլն 739 հազար դոլար, որից 161 մլն 628 հազար դոլարը՝ ՌԴ-ից, 8 մլն 594 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:  Մինչդեռ, ոչ առևտրային նպատակով արտահոսքը հուլիսի համեմատ օգոստոսին նվազել է ընդամենը 1.5%-ով՝ կազմելով 29 մլն 725 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս