
Պուտինը վաղն իր ծննդյան տարեդարձը կնշի սիբիրյան տայգայում

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 15 տարում պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ առաջին անգամ հոկտեմբերի 7-ը վերցրել է որպես հանգստյան օր: Ռուսաստանի նախագահը վաղը կդառնա 62 տարեկան:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի սիբիրյան տայգայում, ուր կմեկնի այսօր երեկոյան: Պեսկովը մանրամասնել է, որ Պուտինը գտնվելու է մերձակա բնակավայրից 300-400 կիլոմետր հեռավորության վրա:
Պեսկովը Պուտինի նման ընտրությունը շաղկապել է նրա հետ, որ չորեքշաբթի Պուտինի աշխատանքային գրաֆիկում միջոցառում է պլանավորված Սիբիրյան դաշնային օկրուգում: