«Ամոթ է, որ մենք հետընթաց արձանագրենք խոսքի ազատության մասով»,- ասաց Կ.Անդրեասյանը՝ կոչ անելով, որ լրագրողները դիմեն իրենց, որպեսզի ՄԻՊ-ը կարողանա ընթացք տալ:
Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր որոշումներն ընկած կլինեն ոչ թե քրեական, այլ՝ քաղաքացիական-իրավական, արբիտրաժային հարթությունում:
Վանաձորում 30-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 309-րդ հոդվածի 2-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բաժանորդների մեծ մասի կարիքները կարելի է բավարարված համարել, եթե ջրամատակարարումը կազմի 17-18 ժամ՝ 7.00-24.00-ն ընկած ժամանակամիջոցում, – ասվում է հաշվետվության մեջ: Ներկայումս նման ջրամատակարարում ունի բաժանորդների ավելի քան 96%-ը:
«Մենք դա տվել ենք, որ խախտումներից մեկն է: Իմ խորհուրդն է բոլոր պաշտոնյաներին՝ զերծ մնալ սառեցնող բնույթ ունեցող հայտարարություններից: Չի կարելի ոչ միայն խախտել մարդու իրավունքը, այլ նաև նախապես ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդու իրավունքը խախտվի: Դա կոչվում է սառեցնող էֆեկտ»:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Նովոռոսիան Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում գտնվող ավան է:
Հոկտեմբերի 2-ին արևելյան, 3-4-ին հյուսիսային և արևելյան, 5-6-ին միայն հյուսիսային շրջաններում հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ-ը պարզում է ականի հայտնվելու մանրամասները:
«Մենք այսօր չունենք Սահմանադրություն, քանի որ մեր երկրում չկա իշխանությունների բաժանում: Գործող Սահմանադրությունը թույլ է տալիս փոքր մարդկանց խմբին նշանակել, առաջադրել, ընտրել բոլոր պետական պաշտոններում բոլոր թեկնածուներին: Այսինքն՝ ամբողջ պետական մենաշնորհը կուտակված է միայն մի քանի մարդկանց ձեռքերում, որոնք նաև բաժանում են տնտեսական ոլորտները միմյանց միջև, և ձևավորվում է քրեական օլիգարխիան, ինչը կարծես թե Հայաստանում բոլորի կողմից ընդունված և ճանաչված վիճակ է, որ գոյություն ունի տարիներ շարունակ»:
Ոստիկանները բացահայտեցին Քանաքեռում կատարված կողոպուտը:
Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 26-ին:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին:
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած ասուլիսը` նվիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նիստին:
Կրթաթոշակը պետք է վճարի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը:
«Զգացի, որ հուսահատվել եք: Բա տենց հուսահատված ո՞նց եք ժողովրդի շահերը պաշտպանելու»,- այսօր Ազգային ժողովում նման հարցադրմամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեջբերելով Անդրեասյանի խոսքը, որ դատախազությունը ճնշում է գործադրում ՄԻՊ-ի վրա:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գրիգոր Բ.-ին:
Այդ արարողակարգին ներկա է գտնվել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհգհանը:
«Ինչպես մեր ունեցած բոլոր փաստերն են վկայում կատարվածը եղել է ոչ թե ինքնասպանություն, ինչպես խեղաթյուրել է նախաքննությունը, այլ եղել է սպանություն: Նախ, զենքը գրանցված չէ որդուս անունով, զենքի վրա չկան մատնահետքեր, կեղծված է զենքի ստացման մատյանը, և չկան վկաների ցուցմունքները»:
ՀՀ կառավարությունը այսօր վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:
Վարդենիսում դաժան ծեծի ենթարկված տղամարդը 4 օր անց, գիտակցության չգալով, մահացել է:
Ակտիվիստները սրահի օթյակից վանկարկել են «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»:
«Պինդ մնացեք, առաջին անգամ չէ, որ ՄԻՊ-ի դեմ հարձակում է լինում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի և մյուսների վրա նույնպես հարձակումներ եղել են:
«Սկզբունքորեն այդ պատերազմը շանս չունի: Ես չեմ կարծում,որ ինչ-որ մեկը, ինչպես Սահակաշվիլին,պատերազմ սկսելու ցանկություն ունենա: Իրականում Սահակաշվիլին էլ ինչ-որ մեկի վրա հենվում էր, երբ սկսում էր պատերազմել: Հիմա չկա որեւ մեկը,ով շահագրգռված է, որ այդ պատերազմը սկսվի, եւ ոչ ոք առայժմ չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել»:
Փսակիի խոսքերով՝ տվյալ քայլը կասկածի տակ կդնի բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելուն Իսրայելի հավատարիմ լինելը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Աննա Է.-ն:
Գ.Սահակյանը չհերքեց շրջանառվող տեսակետը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցերի են ուղղորդում խոշոր տնտեսվարողները: Ըստ նրա՝ սցենարները տարբեր են, օրինակ՝ խոշորները կարող են մի քանի աշխատողներ ընդունել, գրանցել որպես իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաղթղթի վաճառել:
«Չգիտեմ, ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում: Նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց արդյունքները, եթե գաղափարը չկա, արդյունքին դժվար է սպասել»,- ասաց նա:
Նա ԱՄՆ-ին զգուշացրել է միջամտության փորձեր ձեռնարկելուց.