Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 9 զոհի և 17 վիրավորի մասին։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ: 168.am-ը ժամեր անց ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ են հաղորդումը և ի՞նչ ընթացք են տվել: Ի պատասխան ոստիկանությունից հայտնցին, որ դեռ չեն ստացել ՀԿ-ի կողմից ուղարկված հարցումը:
«Բոլոր երկրները, որոնք քաղբանտարկյալներ ունեն, հիմնականում ավտորիտար կամ բռնապետական տիպի երկրներ են, բայց այդ բոլոր երկրներում քաղաքական բանտարկյալներն իրենց քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով են դատապարտվում: Հասարակությունը կամ միջազգային կազմակերպություններն են որոշում՝ արդյոք նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: Ի դեպ, ասեմ, որ այդ տեսակետից Խորհրդային Միությունում կային քաղբանտարկյալներ, որոնք հստակ հոդվածով էին դատապարտվում՝ հակախորհրդային քարոզչություն»:
Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանով քառյակին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ հրաժարականի պահանջներ ներկայացնել, կամ դադարեցնել քառյակի ձևաչափն ընդհանրապես: