
Ալի Աբասովը պատերազմի հավանականության մասին. «Ոչ ոք չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել»

tesankyun.am-ը գրում է. Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությանների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրինք Ղարաբաղի խնդրով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի հավանականության մասին: Նա ասաց.
«Սկզբունքորեն այդ պատերազմը շանս չունի: Ես չեմ կարծում,որ ինչ-որ մեկը, ինչպես Սահակաշվիլին,պատերազմ սկսելու ցանկություն ունենա: Իրականում Սահակաշվիլին էլ ինչ-որ մեկի վրա հենվում էր, երբ սկսում էր պատերազմել: Հիմա չկա որեւ մեկը,ով շահագրգռված է, որ այդ պատերազմը սկսվի, եւ ոչ ոք առայժմ չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել:
Դա ցույց տվեցին իրադարձությունները, սահմանում տեղի ունեցած բոլոր բախումները, դրանք այնումենայնիվ տեղի են ունենում որոշակի սահմանների շրջանակներում, որից կողմերը ձգտում են դուրս չգալ: Դա կապված է այն բանի հետ , որ երկու կողմերը շահագրգռված են, որպեսզի այլ երկրների խաղաղարար ուժեր տարածաշրջան չուղարկվեն: Դա ամեն կերպ պահպանվում է երկու կողմերից, որ մենք՝ ինքներս կարգավորում ենք, 20 տարում հակամարտությունը այս կամ այն կերպ սահմաններից դուրս չի եկել ,եւ այդ պատճառով խաղաղարար ուժերը չպետք է այստեղ գան:
Եթե ավելի լուրջ ինչ-որ բան լինի, բնականաբար, միջազգային կազմակերպությունները մեր տարածաշրջան կուղարկեն միջազգային խաղաղարար ուժեր,ինչը, բնականաբար, չի կարող ոչ մեկին ձեռնտու լինել: Այդ պատճառով բոլոր ռազմական իրադարձությունները,հնարավոր է նաեւ բռնկումներ լինեն, դրանք տեղի են ունենալու որոշակի սահմանների շրջանակներում»: