Դանակահարողը ներկայացել և խոստովանել է
Օգոստոսի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1988 թ. ծնված Ռուբեն Ա.-ի կողմից 1974 թ. ծնված Ավետիք Մ.-ին դանակահարելու մասին:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` Ռուբեն Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ օգոստոսի 24-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Վարդենիս-Շատվան ճանապարհին վիճաբանել է Ավետիք Մ.-ի հետ և ծալովի դանակով հարվածել նրա կրծքավանդակին և աջ նախաբազկին:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
ՀՀ Ոստիկանություն