6 միջոց արյան շրջանառությունը բարելավելու համար
Արյան շրջանառությունը օրգանիզմի բնականոն ու առողջ աշխատանքի գլխավոր գործոններից է: Եթե խախտվում է արյան շրջանառությունը, ապա առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, որից ամենագլխավորը սրտանոթային համակարգի անաբավարար գործունեությունն է, ավելի պարզ՝ սրտի անբավարարությունը: Իսկ վատ արյան շրջանառությունը ունի մի քանի շատ պարզ պատճառներ: aroxj.am-ը ներկայացնում է այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան շրջանառությունը խաթարվում է.
Պատճառները
Վատ սովորություններ՝ մասնավորապես ծխելը
Պասիվ ու քիչ շարժունակ ապրելակերպ
Ավելորդ քաշ ու ճարպակալում
Սխալ սննդակարգ ու անառողջ սնունդ
Դեպրեսիվ, անկումային տրամադրություն
Արյան շրջանառությունը չկարգավորելու դեպքում հետևանքները կարող են բացասական լինել ոչ միայն սրտանոթային համակարգի ու սրտի համար, այլ նաև երակների, բարդացումների դեպքում ուղեղի համար:
Ինչպես բարելավել արյան շրջանառությունը
Ամենապարզ ձևը քայլելն է: Օրը 30 րոպե արագ տեմպով քայլը կարող է լրացնել մարզասրահ չայցելելու բացը: Իսկ ավելի արդյունավետ կլինի, եթե շաբաթը 3 օր այցելեք մարզասրահ, կատարեք ծանրաբեռնող վարժություններ մարզաձողով: Պակաս կարևոր չեն կարդիովարժությունները՝ առավոտյան վազքը կլուծի բոլոր խնդիրները
Արյան շրջանառության բարելավման համար հատկապես կարևոր են ողնաշարի համար նախատեսված վարժությունները, եթե ձեզ մոտ արդեն նկատել եք արյան շրջանառության խնդիր, ապա ողնաշարի ու մեջքի վարժությունները պետք է լինեն ձեր առօրեայի մի մասը
Փոխեք ձեր սննդակարգը: Բացառեք սննդակարգից օրգանական յուղերն ու ճարպը, ավելացրեք սպիտակուց, ածխաջրեր ու հանքանյութեր: Լավագույն տարբերակը հում բանջարեղեններն են՝ պատրաստեք աղցաններ ու կերեք միրգ
Խուսափեք սթրեսներից ու վատ տրամադրությունից՝ դա արյան շրջանառության առաջին թշնամին է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: