Ռուսական լրատվամիջոցներեն ավելի վաղ հայտնել էին, որ ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։
Աչքերի տակ մուգ շրջանները, ըստ բազմաթիվ մաշկաբանների, երկրորդ տարածված մաշկային խնդիրն է հանդիսանում, առաջինը` ակնեն է: Արդեն սովոր եք, ուշ գիշերային քնից հետո, առավոտյան արթնանալ և հայելիում տեսնել կապտավուն երանգի այտուցներ աչքերի տակ:
Անկարան կարող է ասել, որ բացում է ոչ թե Հայաստանի, այլ՝ Մաքսային միության հետ սահմանը:
Վարդավառյան օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում սկսվել է տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով, որի ընթացքում լվացվել ու մաքրվել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսի 18-ին կտրականապես քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը:
Շիրակացի փողոցի վերանորոգման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «ԱխուրյանԿոոպՇին» ՍՊԸ-ն: Այս փողոցի մասնակի վերանորոգման համար տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, իսկ մրցույթով հաղթած կազմակերպության հետ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 120 մլն դրամ:
Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է 1000 քմ, հակահամաճարակային կենտրոնի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում՝ 2000 քմ, Ազատամուտ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ խոտածածկ տարածք:
Վարդավառի տոնն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հուլիսի 27-ին: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի և երկրի կապն է, ինչպես նաև Աստծո և մարդու կենդանի շփումը, երբ ամպի միջից հնչեց Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5): Այն երևակայական չէր և տեսիլք չէր, այլ իրականություն էր, թե ինչպես Աստծո նախախնամությամբ Թաբոր լեռան վրա Մովսես և Եղիա մարգարեները խոսում էին Քրիստոսի հետ մարդկության փրկության համար և Նրա Երուսաղեմում խաչելության վերաբերյալ:
«Մարդիկ չափից շատ ժամանակ են վատնում համացանցում: Հաճախ դա հանգեցնում է գրգռվածության, նրանք իրենց տգեղ են համարում: Հարկավոր է պարզապես դադար վերցնել այդ «թվայնացված թմրամոլության» ընթացքում»,-նշել է է Scope ներկայացուցիչը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան 32-րդ կմ-ին Ֆորդ Տրանզիտ մակնիշի 33VO667 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը մոտ 80մ. ինչից 6 ուղևորները ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել են Սիսիանի զիվորական հոսպիտալ:
Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց դժգոհությունը, որ այգիներն ու բոլոր մշակաբույսերը չորանում են, մրգերը նորմալ չեն հասունանում, մնում են փոքր ու անհրապույր, որ շուկայում այլևս վաճառքի ենթակա չեն, իսկ մթերող գործարաններն էլ ժամանակին չեն վճարում խոստացված գումարները:
Ֆրանսիայի նախագահի և «Մեր լավագույն ընկերը» ֆիլմից հայտնի դարձած դերասանուհու հարաբերությունները սկսվեցին սկանդալով: «Closer» ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնք հաստատում էին պետության ղեկավարի և դերասանուհու կապը: Սիրահարները դա համարեցին միջամտություն անձնական կյանքին: Նրանք չհերքեցին իրենց կապը, ավելի՝ կես տարի անց հայտարարեցին ամուսնանալու մտադրության մասին: