Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան շարունակում է Ռուսաստան արտահանել միլիոնավոր դոլարների զենք

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան շարունակում է Ռուսաստան արտահանել միլիոնավոր դոլարների զենք և երկակի նշանակության տեխնոլոգիաներ՝ չնայած նրան, որ Ռուսաստանը սպառազինում է Ուկրաինայի արևելքի անջատողականներին:

Այս մասին հայտարարել են բրիտանական խորհրդարանի հանձնաժողովում: Համայնքների պալատի՝ զենքի արտահանումը վերահսկող հանձնաժողովի տվյալներով՝ 251 լիցենզիա է տրված Ռուսաստան ապրանքներ արտահանելու համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է նվազագույնը 225 միլիոն դոլար:

Ներկայումս կասեցված է այդ լիցենզիաներից միայն 31-ը, իսկ մնացյալը շարունակում են գործել: Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կտրականապես քննադատել էր Ֆրանսիայի իշխանություններին՝ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները շարունակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031