Բաժիններ՝

ԱՄՆ-ը սպառնում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կընդունվեն այն դեպքում, եթե նա չձեռնարկի հավելյալ քայլեր՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ձգտում են Ռուսաստանին ցույց տալ, որ նա պետք է պատասխան տա, եթե չփոխի Ուկրաինայի հանդեպ իր վերաբերմունքը: Էռնեստը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Ռուսաստանին կոչ են անում զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից, դադարեցնել զենքի մատակարարումը զինյալներին և նրանց համոզել՝ վայր դնելու համար իրենց զենքը:

Էռնեստը հավելել է, որ կան վկայություններ, որ Ռուսաստանը բավականաչափ քայլեր չի գործադրում՝ Ուկրաինայի արևելքին զենքի ապօրինի մատակարարումները կասեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031