Բաժիններ՝

Իհսանօղլուն պնդում է, որ սկսել է սպառնալիքներ ստանալ

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագորածակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ իրեն սկսել են սպառնալ:

Իհսանօղլուն մանրամասնել է, որ սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, ինչ երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը: Նա ընդգծել է, որ իրեն սպառնացողները չեն կարող հասնել իրենց նպատակներին: Բացի այդ, հաղորդվել է, որ երբ Իհսանօղլուն Այվանսարայում մասնակցել է երեկույթի, հնչել են կրակոցներ:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: 

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր Էրդողանի դեմ «մահափորձերի», նրա ավտոշարասյան վթարի մասին: Նախագահական ընտրություններից առաջ նման լուրերի հրապարակումը միտված է ընտրազանգվածի շրջանում թեկնածուների վարկանիշը բարձրացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031